Տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն ջրերի հոսքի դեպքով

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել հունիսի 14-ին համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ երևում է, թե ինչպես են Սյունիքի մարզի Կապան քաղաքում նույն օրը տեղացած հորդառատ անձրևներից հետո դեղնավուն անձրևաջրեր հոսում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով։

Անսովոր երևույթն արձանագրող տեսանյութերը լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում։ Տեսչական մարմնի տվյալներով՝ ջրերը հոսել են Կավարտի հանքավայրի տարածքից։

Հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն, տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունը և հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով։

Leave a Comment