ԿԸՀ-ն հունիսի 14-ին կամփոփի ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները․ ի՞նչ որոշումնոր կարող է կկայացնել

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

  1. Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
  2. Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
  3.  առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
  4.  Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
  5. Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

Արդյունքների ամփոփման վեաբերյալ նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման (ինչպես նաև այն սուբյեկտների, ովքեր ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա։

Leave a Comment