Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Խիլբերտո Մորան դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության վեցերորդ ամենաերիտասարդ մասնակիցը։
Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում տեղի ունեցած Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն բացման խաղում 17 տարեկան 240 օրական Մորան փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին:
Աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստները.
5.Պելե՝ 17 տարեկան 235 օրական
4.Սալոմոն Օլեմբե ՝ 17 տարեկան 185 օրական
3.Ֆեմի Օպաբունմի՝ 17 տարեկան 101 օրական
2.Սամուել Էտո’Օ ՝ 17 տարեկան 99 օր
1.Նորման Ուայտսայդ՝ 17 տարեկան 41 օր
Մորան դարձել է նաև Մեքսիկայի և Հյուսիսային Ամերիկայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը։