Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում

Հայաստանում նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում

Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում


ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում։


Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ֆիզիկական միջավայրի սահմանափակումների, ուսումնական տարածքների գերբեռնվածության, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասի պայմաններում դասարանների կազմավորման գործող կարգի լիարժեք և միաժամանակյա կիրառման գործնական անհնարինությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։ 


Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում՝ առաջին դասարանից սկսած, միաժամանակ հնարավորություն ստեղծելով լուծելու առկա ենթակառուցվածքային և կադրային խնդիրները՝ առանց կրթական գործընթացի խաթարման։ 


Ըստ հիմնավորման, հաշվի առնելով ուսուցիչների առկայությունը, դասասենյակների տարածքային հնարավորությունները և դպրոցի ներքին կազմակերպչական պայմանները, առաջարկվում է այդ դպրոցներում դասարանների կոմպլեկտավորումն իրականացնել դպրոցի հայեցողությամբ՝ պահպանելով առաջարկվող պայմանները, անհրաժեշտության դեպքում կիրառելով երկրորդ հերթի համակարգ:


Արդյունքում ակնկալվում է՝ հանրակրթական դպրոցներում դասարանների կազմավորման փոփոխությունների կառավարելի և կանխատեսելի իրականացում, կրթական գործընթացի կայունության և շարունակականության ապահովում, ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրի և մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, սովորողների հոգեբանական բարեկեցության և սոցիալական միջավայրի պահպանում, կրթական համակարգի հարմարվողականության բարձրացում և ռիսկերի նվազեցում։


 


Leave a Comment