Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Մեքսիկայի հավաքականը կմրցի ՀԱՀ-ի ազգային ընտրանու հետ։

Ոլորտում հեղինակավոր Opta ընկերության սուպերհամակարգիչը վերլուծել և գնահատել է կողմերի հաղթելու շանսերն առաջիկա դիմակայությունում։

​Ծրագրի հաշվարկների համաձայն՝ հանդիպման հաղթող կդառնա մրցաշարը հյուրընկալող երկրներից մեկի՝ Մեքսիկայի ընտրանին։ Տանտերերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է բավականին բարձր՝ 66,3 տոկոս։ ՀԱՀ-ի հաղթանակի շանսերը կազմում են ընդամենը 14,3 տոկոս, իսկ հանդիպման ոչ-ոքի ելքի հավանականությունը 19,3 տոկոս է։

Leave a Comment