«Փյունիկը» թարմացրել է տարբերանշանը

Երևանի «Փյունիկի» տարբերանշանի վրա այսուհետ կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Որպես անկախ Հայաստանի պատմության ամենատիտղոսակիր ակումբ՝ «Փյունիկը» որոշում է կայացրել արժևորել իր նվաճումներն ու վերականգնել լոգոյի չեմպիոնական տարրը:

Ոսկեփայլ աստղն առաջին անգամ ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանում՝ խորհրդանշելով թիմի նվաճած հոբելյանական՝ 10-րդ չեմպիոնությունը:

Այն պահպանվել էր նաև 2014 թվականի հունիսին ներկայացված նոր տարբերանշանի վրա, սակայն 2018 թվականին կատարված ռեբրենդինգից և լոգոյի փոփոխությունից հետո աստղը չէր կիրառվում:

Leave a Comment