Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին․ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին


Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։ 


 


Լիտվայի վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։


 


«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»,- գրել է նա։


 


 


 



 


 

Leave a Comment