Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Առաջին ատյանի դատարաններմի շարք գործեր են մուտքագրվել


Iravaban.net-ը Դատական դեպարտամենտից տեղեկանում է, որ 07.06.2026 թվականի ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններ մի շարք գործեր են մուտքագրվել։

07.06.2026 թվականին ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.


Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ,
Վարչական դատարան՝ 44 դատական գործ:

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment