Իսրայելը մտադիր է արձագանքել Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումներին։ Այս մասին հայտնել է պետական Kan Broadcasting Company-ն՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։
«Մենք կարձագանքենք իրանական արձակումներին», – իսրայելական պաշտոնյաների խոսքերը մեջբերել է Kan-ը՝ առանց անուններ կամ պաշտոններ նշելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են Իրանի կողմից հրթիռային հարձակումների։