
«Չնայած որոշ թերությունների, ընտրությունները միանշանակ կայացել են»,-Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության ավարտից հետո հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ընտրություններին մասնակցել է 1,476,597 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 58.97 %-ը։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2,505,102 անձ։
ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ընտրական գործընթացում արձանագրված խախտումների շրջանակներում ձերբակալվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար։