
Կենտրոնական Իսրայելում ենթադրյալ ահաբեկչական հարձակումից մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են, հղում անելով իսրայելական շտապօգնության ծառայությանը՝ հայտնում է Reuters-ը։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ենթադրյալ հրաձիգը «չեզոքացվել է»։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ հրաձիգի ինքնության և դրդապատճառների հետ կապված, առայժմ չեն հաղորդվում։