ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հաստատել է 2,5 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկություն՝ TRIPP Development Company անունով։
Նախագիծը միտված է Հարավային Կովկասի ինտեգրմանը և հիմնված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունների, ինչպես նաև TRIPP համաձայնագրի վրա։
Նորաստեղծ ընկերությունը զբաղվելու է տարածաշրջանում լոգիստիկ ենթակառուցվածքների, ճանապարհների և խողովակաշարերի զարգացման ծրագրերով։