
Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը երթ է անցկացրել Մերգելյան ինստիտուտին հարակից պուրակից դեպի Հանրապետության հրապարակ։ Երթը գլխավորել է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը` Նարեկ Կարապետյանը։
Այնուհետեւ երթի մասնակիցներն ու կուսակցության առաջնորդները Հանրապետության հրապարակ մասնակցել են «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած նախընտրական հանրահավաքին։ Հավաքն ընթացել է «Դու արժանի՛ ես փոփոխության» կարգախոսի ներքո։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ելույթներով են հանդես եկել` կոչ անելով քաղաքացիներին գնալ ընտրության։
Ելույթ ունեցողները հիմնականում խոսում էին երկրի անվտանգության ապահովման մասին և կարեւորում «Սամվել Կարապետյանի փորձառությամբ Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարները»։