Շատ դժվար» է լինել Եվրամիության անդամ և Եվրասիական տնտեսական միության անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ` ԵԱՏՄ-ի անդամ.  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ, չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին. հայտարարել է նա  ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Տաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է.

  • «Շատ դժվար» է լինել Եվրամիության անդամ և Եվրասիական տնտեսական միության անդամ։
  • ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա. «Օրենքները, մաքսային արգելքները, ներմուծումը-արտահանումը. սրանք բոլորը [պայմաններ] են, որոնք ստեղծվել են Եվրասիական տնտեսական միության երկրների համար, բայց դրանք չեն կարող միաժամանակ պայմաններ ստեղծել այս պետության համար՝ Եվրոպական միության կազմում գտնվելու»։

«Եվ, բնականաբար, ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից և Հայաստանի ղեկավարությունից», – հավելել է Մասադիկովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, Մասադիկովը հայտնել է, որ այդ հարցը չի քննարկվել Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և որ դա քաղաքական հարց է։

Leave a Comment