Ինչպե՞ս են անցողիկ շեմերն ազդում քաղաքական ուժերի ֆինանսավորման վրա․ԿԸՀ

Հունիսի 7-ին քաղաքացու տված քվեով կձևավորվի Հայաստանի առաջիկա հինգ տարվա խորհրդարանը։ Խորհրդարանում կընդգրկվեն այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը, կուսակցության համար 4%, մինչև երեք կուսակցությունից կազմված դաշինքի համար 8%, չորս և ավելի կուսակցություններով դաշինքի համար 10%։ Iravaban.netտեղեկանում է ԿԸՀ-ից։

Մանդատները բաշխվում են միայն անցողիկ շեմը հաղթահարած ուժերի ձայների հիման վրա։ 101 մանդատը բաշխվում է անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև իրենց ստացած ձայների համամասնությամբ։

Եվ չորս մանդատ օրենքով նախատեսված է ազգային փոքրամասնության համար։ Եթե կուսակցությունը ստացել է առնվազն 2% կամ դաշինքը 4%, պետությունը վերադարձնում է նրանց ընտրական գրավը։

Կուսակցությանը 7.5 միլիոն դրամ, դաշինքինը 15 միլիոն դրամ։ Ավելին, այն կուսակցությունները, որոնք ստացել են 2% և ավելի ձայն, ինչպես նաև այն դաշինքները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, ստանում են պետական ֆինանսավորում մինչև հաջորդ Ազգային ժողովի ընտրությունները։ Քո քվեն որոշիչ է, քվեարկիր։

Leave a Comment