ABC. Թրամփը ցանկանում է գրավոր ձևակերպել Իրանի միջուկային զիջումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է Իրանից գրավոր միջուկային զիջումների՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ իրանցի բանակցողները բանավոր հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ Իսլամական Հանրապետությունը, ի վերջո, կհամաձայնվի իր միջուկային ծրագրի վերաբերյալ մի քանի պայմանների հետ, սակայն ԱՄՆ նախագահը Սպիտակ տան իրավիճակների սենյակում կայացած հանդիպման ժամանակ Թեհրանից ստացված հավաստիացումները համարել է անբավարար։

ABC News-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների թեման փոխըմբռնման հուշագիրն է, որը պաշտոնապես կերկարաձգի հրադադարը, կապահովի Հորմուզի նեղուցի աստիճանական բացումը և կսահմանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հետագա բանակցությունների ժամանակացույց։

Leave a Comment