Հանրապետության նախագահը ելույթով է հանդես եկել մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ համաժողովում


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած «Կարո՞ղ են արդյոք ազգերը հասնել համաձայնության․ մակրոտնտեսական քաղաքականությունն աշխարհում, որտեղ չկա համագործակցություն» խորագրով համաժողովին:


 


Բացման ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին, համակարգային կոռուպցիայի դեմ պետության պայքարին և արձանագրված հաջողություններին:


 


Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մասին:


 




 

Leave a Comment