Iravaban.net-ը ավարտում է «Ազգային ժողովի ընտրություններ 2026. իրավական հարցերը քաղաքական օրակարգում» նախագիծը, որի շրջանակներում հարցազրույցների շարք էր անցկացնում ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունել են Iravaban.net-ի հրավերը։ Նախագծի նպատակն էր հանրությանը ներկայացնել, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում արդարադատության համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, իրավապահ մարմինների բարեփոխումը և մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, և որոնք են այդ ուղղություններում նրանց կոնկրետ գործողությունները՝ ընտրություններում հաղթելու դեպքում։
Նախագծի շրջանակում զրուցել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Շուշան Ավագյանի հետ։