Հուլիսի 1-ից Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) կստանձնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորի գործառույթները. հայտնում է ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը։
Ինչպես հայտարարել է BP ընկերության տարածաշրջանային նախագահ Ջո Քրիստոֆոլին, օպերատորության փոխանցման գործընթացն ընթանում է ըստ նախատեսված գրաֆիկի՝ համաձայն պայմանագրային պարտավորությունների։
Նա ընդգծել է, որ այս քայլը չի նշանակում BP-ի դուրս գալը նախագծից, և վստահություն է հայտնել, որ SOCAR-ն ունի բավարար փորձ ու հնարավորություններ խողովակաշարը հաջողությամբ կառավարելու համար։
