
Հայկական ծիրանը կարելի է փոխարինել Թուրքիայից, Ուզբեկստանից և Տաջիկստանից մատակարարումներն ավելացնելով, իսկ կեռասը՝ Ուզբեկստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Մոլդովայից, ТАСС-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը։
Միևնույն ժամանակ, հայկական խաղողի մատակարարումները կարելի է փոխարինել Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից մատակարարումներով, բալի մատակարարումները՝ Սերբիայից և Մոլդովայից, դեղձինը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Վրաստանից։
Նա նշել է, որ հայկական կորիզավոր մրգերը կազմում են ռուսական ներմուծման փոքր մասը։ «Հետևաբար, դրանց ներմուծման վրա սահմանափակումներ մտցնելը էական ազդեցություն չի ունենա մատակարարման ընդհանուր ծավալների վրա»,- հավելել է փորձագետը։