
«Ենթադրենք, մի ավտոմեքենա բիբար հետ եկավ, մարդը չպետք է ասի՝ բիբարի հետ կապված պրոբլեմ կա, ուրեմն՝ արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ…»,- շարունակելով արտահանման թեմայով ելույթը ու խոսելով խաղաղության մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Հավաքվածները արձագանքեցին. «Բիբարին էլ տեր կկանգնենք, խաղաղությանն էլ»: «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,- նշեց Փաշինյանը: