
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումերի համաձայն` այսօրվանից` հունիսի 2-ի- մինչեւ 6-ը առանձին շրջաններում` առավելապես ցերեկային ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։
Հունիսի 2- 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երեւանում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 2-ն արձանագրվել է 1990 թվականին` 37.6°C, ամենացուրտը` 1978 թվականին` 4.3°C։