Փրկարարները մարել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում գտնվող արագ սննդի տաղավարում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է հունիսի 1-ին՝ ժամը 20։57-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է կախովի առաստաղը (մոտ 37 քմ) և ջերմահարվել կենցաղային իրեր։
