«Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կրկին բաց է այցելուների համար

«Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կրկին բաց է այցելուների համար

ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։ Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝

  • երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
  • երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը։

Հիշեցնենք, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։ Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։ Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment