Աստանայում մեկնարկում է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին, ըստ ռուս պաշտոնյաների, քննարկվելու է Հայաստանի հարցը։

Նիստին ընդառաջ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի թեմայով տեղի է ունեցել կարծիքների կարճ փոխանակում, սակայն բովանդակային քննարկում չի եղել՝ պարզապես ժամանակ չի եղել», – ասել է Պեսկովը։

Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո Մոսկվան Երևանին հորդորում է արագ ընտրություն կատարել ԵՏՄ-ում մնալու և Եվրամիությանը անդամակցելու միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, թե Հայաստանի եվրոպական ձգտումներն ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այս պահին համատեղելի են։

Փաշինյանը չի մասնակցում նիստին, Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Leave a Comment