Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, 37-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը՝ ևս մեկ մրցաշրջանով միլանյան ակումբում մնալու համար։ Նշվում է, որ հայ կիսապաշտպանը մեծ ոգևորությամբ է ընդունել ելույթները շարունակելու հեռանկարը:

Մխիթարյանին թիմում պահպանելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է։ Այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։

Leave a Comment