Օվերչուկ. Ռուսաստանը Հայաստանին լուրջ ազդանշաններ է ուղարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ

Ռուսաստանը չի մնա կողքից դիտորդի դերում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակում, այլ հստակ ազդանշաններ է ուղարկում Երևանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան։

«Մենք որոշակի ազդանշաններ ենք ուղարկում։ Եվ այդ ազդանշանները շատ լուրջ են», – ասել է նա։

Օվերչուկը նաև նշել է. «Մենք երկար ժամանակ է, ինչ այս քննարկումներն ենք վարում նրանց հետ, շատ անկեղծորեն։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Նրանք այս ամենը գիտեն և շատ լավ հասկանում են։ Բայց նրանք շարունակում են (քայլեր) ձեռնարկել Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու համար»։

Leave a Comment