Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին – armeniatoday.am

Հայաստանի մարզերում մայիսի 27-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 21-25 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-25, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 25-28 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 16-20 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 24-28։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-25, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 27-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment