«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը Ա Սերիայի եզրափակիչ՝ 38-րդ տուրում «Կրեմոնեզեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է իր ապագայի մասին:
Իսպանացի մասնագետի գլխավորած թիմը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ էր տարել և մրցաշրջանն ավարտել չորրորդ հորիզոնականում՝ պատմական ուղեգիր նվաճելով դեպի Չեմպիոնների լիգա:
Ֆաբրեգասի անունը վաղուց է կապվում եվրոպական թոփ ակումբների հետ, իսկ այս տպավորիչ հաջողությունից հետո ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու մասին խոսակցություններն ավելի կշատանան:
«Կարծում եմ՝ կարելի է հարյուր տոկոսանոց վստահությամբ ասել, որ ես կմնամ «Կոմոյում»։ Մենք ապագայի հետ կապված շատ հավակնոտ ծրագրեր ունենք»,- 39-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սեսկ Ֆաբրեգասը մերժել է անգլիական երկու ակումբի առաջարկ: