Հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) հայտնել է ենթադրյալ ընտրակաշառքի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարված նոր ձերբակալությունների մասին։
Կոմիտեի վարկածով՝ ձերբակալվածներն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ և համակիրներ են։ Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։
Մասնավորապես, գերատեսչությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրին, Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուին և այլ անձանց մեղադրում է Ազգային ժողովի ընտրություններում իրենց քաղաքական ուժի օգտին քվեարկելու դիմաց մի շարք քաղաքացիների ենթադրյալ ընտրակաշառք տալու մեջ։
ՀԿԿ-ի վարկածով՝ ենթադրալ ընտրակաշառք ստացող անձանց նրանք փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։
Մարտի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ:
Ձերբակալությունների նոր ալիքն սկսվել էր մայիսի 8-ին՝ Շիրակի մարզի Անի համայնքում և Մարալիկ քաղաքում կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո: Այս ձերբակալությունները հաջորդել էին դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացնել։
Մայիսի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող գործում նոր մեղադրանքների մասին։ Մայիսի 13-ին ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին էր հայտնել: «Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանին» առնչվող գործերի մեծ մասը դատարաններում չի ապացուցվում․ Կարապետյան
