Պահպանվող տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց

Պահպանվող տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ ««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»։

Leave a Comment