Մասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան


Լրագրող-Ավո, մի քանի օր է ինչ մեկնարկել է նոր հեռուստասերիալի նկարահանումները ու դու կրկին  գլխավոր դերում ես: 

Ավո-Նախ ասեմ, որ  շատ ուրախ եմ, որ   կրկին  աշխատում եմ հարազատ թիմի հետ: Սցենարիստ Անուշ Պետրոսյան,  պրոդյուսեր Գոհար Գրիգորյան, ռեժիսոր Վարշամ Սաֆրազյան:  Կարելի է ասել, ես ընտանիք եմ վերադարձել… նրանք  իմ աշխատանքային ընտնիքն են, յուրաքանչյուրը ինձ շատ հարազատ:

Լրագրող-Այս անգամ ինչ կերպար ես մարմնավորում:

Ավո-Այս  անգամ  ինձ   կրկին  վստահել են  ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը՝ Արամի, ով   մասնագիտությամբ   բժիշկ է:

Լրագրող-Դժվար չէ  կերտել  բժշկի կերպար, նկատի ունեմ,  կերտել մարդու կերպար, ով  հեռու է  ձեր մասնագիտական  ոլորտից:

Ավո-Ես  կարգին  մարդու եմ մարմնավորում: Մասնագիտությունը դա  ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում  իր  հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով ու նպատակներով:
Հերոսս ճիշտ  մարդ է,  կյանքի հանդեպ ճիշտ հայացքներով ու մարդկային  հատկանիշներով  վառ կերպար: Երբ  կարդացի սցենարը  Արամի կերպարը սիրեցի միանգամից, այն  իմն էր,  ամեն ինչով  ասելիքով, նպատակներով,  երազանքներով ու  գաղափարներով:
Լինում է, չէ՞, որ  կարդում ես ու հասկանում, որ դու ուղղակի սիրեցիր այդ կերպարը ու ուզում ես կերտել այն: Այն  քոնն է, քեզ նման է մտածում, քեզ  նման է այնքան, որ հոգուդ հարազատ է շատ:

Լրագրող-Նկարահանումները  մեկնարկել են  Երևանում:

Ավո-Այո, ֆիլմի պատմությունն այնպես է, որ նկարահանումների մի մասը կատարվելու է Երևանում, մյուս մասը՝ ամերիկայում:

Լրագրող-Իսկ երբ եք մտադիր մեկնել Միացյալ Նահանգներ:

Ավո-Երբ որ  այստեղ ավարտվեն նկարահանումները, կմեկնեմ ամերիկա:

Լրագրող-Կրկին կարճ ժամանակով:

Ավո-Ես միշտ  վազքի մեջ եմ:  Հավանաբար, ինչպես կստացվի:

Լրագրող-Իսկ այնտեղ ինչպես է  կազմակերպվում նկարահանումները:

Ավո-Դե ինչպես ասեմ, շատ լավ: Գոհարը  այն  հեռվից հեռու էլ է կարողանում կազմակերպի:

Լրագրող-Ինչ ասելիք ունի ֆիլմը:

Ավո-Շատ ասելիք ունի, ֆիլմը մարդկային  ճակատագրերի, մարդկանց  սխալների հետևանքով առաջացած խնդիրների ու  պրոբլենրի մասին է… թե ինչպես է մեկի  սխալը փոխում մյուսի ճակատագիրը:  Չեմ ուզում չակերտներ բացել, չեմ ուզում  պատմել ֆիլմի մասին, բայց այն մեծ ասելիք ունի և արժե այն նայել: Շատ բան կտա, սա այն ֆիլմն է, որ մնում է  մարդու հոգում ու  մտածելու տեղիք է տալիս:

Լրագրող-Երբ սպասենք  ֆիլմը:

Ավո-Կարծում եմ  աշնանը… Աշնան եթերաշրջանին կլինի եթերում:

Լրոգրող-Համեմատում եք  ամերիկայի նկարահանումները  Հայաստանի նկարահանումների հետ:

Ավո-Ինձ համար տարբերություն  չկա, երկու խումբն  էլ ինձ շատ  հարազատ են և ես երկու տեղում էլ ինձ  տանն եմ զգում:

Leave a Comment