Իլհամ Ալիևն ու Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Ալիևը սոցիալական ցանցերի էջերում, որտեղ նշվում է․

«Նախագահ Էմանուել Մակրոնն այսօր զանգահարել է ինձ։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին գրել է․

«Խոսեցի Իլհամ Ալիևի հետ և վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։

Leave a Comment