
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ, ըստ այդ հրապարակման, Քոչարյանը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հնարավորություն տալ առանց խոչընդոտների հեռանալու երկրից։
Քոչարյանը հերքել է, թե նման խոսակցություն եղել է՝ հայտարարելով, որ այն արհեստական բանականությամբ ստեղծված նյութ է։
Քոչարյանը նշել է, որ տարին մի քանի անգամ երկրից դուրս է գալիս՝ ասելով՝ «պիտի Պուտինին դիմե՞մ փախչելու համար»: