Միացյալ Նահանգները Եվրոպայում տեղակայված բրիգադային մարտական խմբերի թիվը չորսից կրճատել է մինչև երեք։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։
«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Եվրոպայում տեղակայված բրիգադային մարտական խմբերի ընդհանուր թիվը չորսից կրճատել է մինչև երեք։ Սա մեզ վերադարձնում է Եվրոպայում 2021 թվականի բրիգադային մարտական խմբերի մակարդակին», – ասել է Պենտագոնի խոսնակը։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է «Եվրոպայում ԱՄՆ ուժերի դիրքորոշման համապարփակ և բազմաշերտ վերանայումից հետո»։ Փարնելը հավելել է, որ Եվրոպայում ԱՄՆ զորքերի թիվը կրճատելու որոշումը «կհետաձգի ԱՄՆ ուժերի տեղակայումը Լեհաստանում»։
«Նախարարությունը կորոշի այս և Եվրոպայում ԱՄՆ այլ ուժերի վերջնական կազմաձևը՝ հիմնվելով ԱՄՆ ռազմավարական և գործառնական կարիքների, ինչպես նաև մեր դաշնակիցների Եվրոպայի պաշտպանությանը նպաստելու կարողության հետագա վերլուծության վրա», – նշել է Պենտագոնի խոսնակը։