Ճապոնիայի կառավարությունը պետք է ապահովի, որ Ինքնապաշտպանության ուժերը ունենան մարտական գործողություններ վարելու առնվազն մեկ կամ ավելի տարի կարողություն: Իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ) առաջարկում է փոփոխություններ կատարել Ազգային անվտանգության ռազմավարության և դրան առնչվող կանոնադրական փաստաթղթերի մեջ, հաղորդում է NHK-ն։
Այս շաբաթ կուսակցության Անվտանգության խորհուրդը ամենօրյա նիստեր է անցկացնում՝ ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախագծերի առաջարկները քննարկելու համար:
Այս առաջարկներում, ի թիվս այլ բաների, նշվում է, որ Ուկրաինայում հակամարտության փորձը հաշվի առնելով՝ Ինքնապաշտպանության ուժերի մարտունակությունը պետք է չափվի տարիներով: Տեղական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ զինամթերքի և վառելիքի ներկայիս մակարդակը հաշվի առնելով՝ նման ժամանակահատվածը սահմանափակվում է մի քանի ամսով: