Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում Էբոլայի բռնկման հետևանքով մահացել է ավելի քան 90 մարդ, մոտ 350 մարդու մոտ հայտնաբերվել են կասկածելի դեպքեր: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սամուել Ռոջեր Կամբան։
«Ներկայումս մենք ունենք ակտիվ բուժման մեջ գտնվող 59 դեպք։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք մոտ 350 կասկածելի դեպք։ Մենք պատրաստվում ենք բուժման կենտրոններ ստեղծել երեք վայրերում՝ մեր կարողությունները ընդլայնելու համար։ Մահացությունների վերաբերյալ գրանցվել է 91 դեպք, բայց սրանք հավանական մահեր են», – նախարարի խոսքերն է մեջբերում Radio Okapi-ն։
Կամբայի խոսքով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները «տեղակայել են արձագանքման ուժեր» հիվանդության դեմ պայքարելու համար։
Էբոլայի ներկայիս բռնկման էպիկենտրոնը գտնվում է ԿԴՀ արևելքում գտնվող Իտուրի նահանգում, որը սահմանակից է Ուգանդային։