«Տիգրանաշենը սակարկման թեմա չէ
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները սահմանազատման ու հատկապես «անկլավների» մասին այլևս ուղիղ վտանգ են պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Տիգրանաշենը կենտրոնական նշանակության հանգույց է, որը կապում է երկրի հարավը մայրաքաղաքին։ Տիգրանաշենը «քարտեզի վրայի կետ» չէ, որը կարելի է վերցնել ու փոխանակել։ ՔՊ-ին հարց ունեմ. ո՞ր քարտեզներով, ո՞ր սկզբունքներով և ինչի դիմաց է Ֆիգրանաշենը համարվում անկլավ։
Քանի որ իրականությունն այս է․
* Ադրբեջանը չի վերադարձրել իր վերահսկողության տակ անցած տարածքները
* Անվտանգության երաշխիքներ չկան
* Փոխարենը քննարկվում է նոր զիջումների թեմա
Ու էս վիճակը անվանո՞ւմ են խաղաղություն, մինչդեռ սա առավելագույնը միակողմանի նահանջի գործընթաց է։
Հայաստանին պետք չէ «խաղաղություն», որը կառուցվում է սեփական տարածքները սակարկելով։
Հայաստանին պետք է արժանապատիվ և հաշվարկված լուծում, որտեղ յուրաքանչյուր մետր հողի հարցը դիտարկվում է ազգային անվտանգության տեսանկյունից, ոչ թե՝ ըստ քաղաքական հարմարության։
ՔՊ-ն հանդիսանալով իշխանություն չի կարողանում պաշտպանել այս կարևոր սկզբունքները, հետևաբար ես իրավունք ունեմ հարց տալու՝
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության փորձագետ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից