Քիմ Քարդաշյանն օգնել է վճարել մահապատժի դատապարտվածի ազատ արձակման գրավը

Ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանը օգնել է վճարել 500 000 դոլար գրավը՝ նախկինում մահապատժի դատապարտված Ռիչարդ Գլոսիպի ազատ արձակման համար, հայտնում է Independent-ը։

Նշվում է, որ դատապարտյալը գրեթե երեք տասնամյակ անցկացրել է Օկլահոմայում՝ 1997 թվականին կատարված սպանության համար դատապարտված։

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Գլոսիպի դատավճիռը 2025 թվականին՝ որոշելով, որ դատախազները թույլատրել են կեղծ ցուցմունքներ տալ նրա նախնական դատավարության ժամանակ։

Գլոսիպի վաղեմի պաշտպան, կինոպրոդյուսեր Սքոթ Բադնիկը, հայտնել է, որ Քարդաշյանը վճարել է և տարիներ շարունակ պայքարել է նրա ազատության համար։

Leave a Comment