ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի թերագնահատել Իրանի պատրաստակամությունը շարունակել հակամարտությունը։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես ոչինչ չեմ թերագնահատել։ Մենք նրանց աներևակայելի ուժեղ հարված ենք հասցրել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա թերագնահատել է Իրանի «ցավի շեմը»։
Ամերիկացի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն դիտավորյալ ձեռնպահ է մնացել Իրանի որոշ ենթակառուցվածքների ոչնչացումից։ «Մենք թողել ենք նրանց կամուրջները։ Մենք թողել ենք նրանց էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը։ Մենք կարող էինք այդ ամենը ոչնչացնել երկու օրում», – ասել է նա։ Թրամփը նաև պնդել է, որ Վաշինգտոնը ձեռնպահ է մնացել Իրանի նավթային ենթակառուցվածքների լիակատար անջատումից։ «Մենք թողել ենք Խարգ կղզին։ Որովհետև եթե դուք հարվածեք դրան, նրանք կկորցնեն իրենց նավթի մի մասը», – հավելել է ԱՄՆ նախագահը։