Հինգ իտալացի է խեղդվել Մալդիվներում ջրասուզման ժամանակ



Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվներում ստորջրյա քարանձավների ուսումնասիրության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։


«Դժբախտ պատահարի հետևանքով Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվների Վաավու ատոլում սուզվելու ժամանակ։ Հաղորդվում է, որ սուզորդները մահացել են 50 մետր խորության վրա քարանձավի հետազոտության փորձի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։


Ինչպես հաղորդել է AFP-ն, զոհվածների թվում են ջրասուզման հրահանգիչը՝ ծովային կենսաբանության պրոֆեսորը, նրա դուստրը և երկու երիտասարդ հետազոտողներ Ջենովայի համալսարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment