ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ անփոփոխ է. Ռուբիո




 

1lurer. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումը Թայվանի նկատմամբ։


 


«ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ այս պահին մնում է անփոփոխ: Այն բավական հետևողական է եղել մի շարք նախագահական վարչակազմերի շրջանում և անփոփոխ է նաև այսօր»,- ասել է Ռուբիոն։


 


Նա նշել է, որ Չինաստանը բարձրացրել է այդ հարցը բանակցությունների ժամանակ, սակայն այն առանձնահատուկ տեղ չի զբաղեցրել։


 


Ռուբիոն քննադատել է Թայվանի վրա Չինաստանի աճող ռազմական ճնշումը։


 


Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պեկինում մեկնարկած բանակցությունների ժամանակ Թայվանի հարցն անվանել էր ամենակարևորը երկու երկրի հարաբերություններում:


 


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 


Leave a Comment