Պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները. Մ17ԵԱ

Բուլղարիայում շարունակվող Մ17ԵԱ-ում մայիսի 15-ից պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ դուրս կգան Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):

Leave a Comment