Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ կանոնի

Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ, բայց կարևոր կանոնի։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

1. Պահպանե՛ք մաքրությունը

Վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են «թաքնվել» ձեռքերի, սրբիչների և հատկապես կտրատման տախտակների, դանակների վրա։

  • Լվացե՛ք ձեռքերը սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում։
  • Մաքուր պահե՛ք բոլոր այն մակերեսներն ու գործիքները, որոնք օգտագործվում են սննդի պատրաստման ընթացքում։
  • Պաշտպանե՛ք խոհանոցը միջատներից, վնասատուներից և այլ կենդանիներից։

2. Առանձնացրե՛ք հում և եփած մթերքը

Հում միսը, թռչնամիսն ու ծովամթերքը կարող են պարունակել մանրէներ, որոնք հեշտությամբ փոխանցվում են այլ սննդամթերքներին։

  • Օգտագործե՛ք տարբեր տախտակներ և դանակներ։
  • Հում և եփած սնունդը պահե՛ք առանձին տարաների մեջ։

3. Եփե՛ք լիարժեք

Սնունդը պետք է պատրաստվի առնվազն 70°C ջերմաստիճանում։

  • Հատուկ ուշադրություն դարձրե՛ք աղացած մսին և թռչնամսին․ դրանք պետք է ամբողջությամբ եփված լինեն։

4. Պահե՛ք սնունդը ճիշտ ջերմաստիճանում

Սենյակային ջերմաստիճանում մանրէները բազմանում են շատ արագ։

  • Մի՛ հալեցրեք սառեցված սնունդը սենյակային ջերմաստիճանում։

5. Օգտագործե՛ք թարմ մթերք և խմելուն պիտանի ջուր

Նույնիսկ սառույցը կարող է վտանգավոր լինել, եթե պատրաստված է ոչ մաքուր ջրից։

  • Մանրակրկիտ լվացե՛ք միրգն ու բանջարեղենը, խուսափե՛ք ժամկետանց սննդից։

Սննդային թունավորման ամենատարածված ախտանիշներն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավ որովայնի շրջանում և թուլություն։

Անպայման դիմեք բժշկի, եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ ջրազրկում կամ ախտանիշները տևում են 3 օրից ավելի։

Անվտանգ սնունդն՝ առողջ կյանքի հիմք։

Leave a Comment