Չինաստանը պլանավորում է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք շատ բաներ քննարկեցինք, չափազանց շատ, որպեսզի թվարկենք։ Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, և մենք որոշ բաներ ստացանք դրանցից։ Այսօր նրա կողմից համաձայնեցված որոշումներից մեկը 200 ինքնաթիռի պատվերն էր։ Դա մեծ գործ է», – ասել է Թրամփը։
«Boeing-ը սպասում էր 150-ի, բայց ստացավ 200-ը։ Դա շատ աշխատատեղեր են։ Դա հայտարարություն էր, բայց կարծում եմ՝ դա պարտավորություն էր», – հավելել է ամերիկացի նախագահը։