Չինաստանի նախագահը զգուշացրել է Թայվանի պատճառով ԱՄՆ-Չինաստան հակամարտության վտանգի մասին


Միջազգային


Թայվանի հարցի լուծման սխալ մոտեցումը կարող է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բախում առաջացնել։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։

«Թայվանի հարցն ամենակարևորն է Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Եթե այն ճիշտ լուծվի, երկու երկրների միջև հարաբերությունները կկարողանան պահպանել կայունությունը։ Հակառակ դեպքում, երկու երկրների միջև կարող է բախում լինել», – Ծինփինի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի նախագահը նաև նշել է, որ կղզու անկախության ձգտումը անհամատեղելի է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հետ։


Leave a Comment