Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է (տեսանյութ)



Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։



Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։


Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 


Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment