Լուսավոր Հայաստանը նախընտրական քարոզարշավն այսօր սկսել է ԲԴԽ մոտից

Լուսավոր Հայաստանը նախընտրական քարոզարշավն այսօր սկսել է ԲԴԽ մոտից

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն այսօր սկսել է ԲԴԽ-ի մոտից։

Կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշել է, որ քարոզարշավը սկսել են սահմանադրության հոդվածների համաձայն։

Ըստ Մարուքյանի՝ ԲԴԽ-ն ՀՀ դատական իշխանության ամենաբարձր ու ամենաանկախ մարմինը պետք է լիներ, բայց վերջին 8 տարում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են։ Նա հիշեցրել է, որ վերջին 8 տարում ԲԴԽ 5 նախագահ է փոխվել. «Ինչը չի խոսում անկախ մարմին ունենալու մասին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment