ԵՄ երկրները ցանկանում են քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների թեման․ Կալաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ը կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Մենք նախ (բանակցություններից առաջ – խմբ.) պետք է քննարկենք մեր մեջ, թե ինչ ենք քննարկելու նրանց հետ։ Ահա թե ինչու մենք հանդիպում կունենանք (մայիսի վերջին – խմբ.), որտեղ կքննարկենք առաջարկները», – ասել է նա։

Leave a Comment