ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը շուտով կարձագանքի Վաշինգտոնի խաղաղության առաջարկներին։
«Ես այսօր երեկոյան պետք է նամակ ստանամ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», – լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա պատասխան է ստացել Թեհրանից։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ իրանական կողմը միտումնավոր է ձգձգում գործընթացը, ամերիկացի առաջնորդը պատասխանել է.
«Շուտով կիմանանք»։